BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տեղաշարժերն անխուսափելի են

Տեղաշարժերն անխուսափելի են
19.05.2017 | 13:18

Եվրոպական գերտերությունների առաջնությունները դեռ ավարտված չեն, սակայն արդեն լայնորեն խոսակցություններ են գնում սպասվող փոփոխություններից: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:


Մասնավորապես, կատարյալ անորոշ է ներկայանում «Մոնակոյի» կարգավիճակը, որի գրեթե բոլոր ֆուտբոլիստների վրա աչք ունեն գրանդ ակումբներն ու այդպիսինի հայտ ներկայացնողները: Կարծես թե վճռված է մոնեգասկների հարձակման գծի ներկայացուցիչ Կիլիան Մբապեի ճակատագիրը: Խոսվում է, որ նոր մրցաշրջանը տասնութամյա աստղը կդիմավորի Մադրիդի «Ռեալում», ու դրա համար արքայականը պատրաստ է զոհելու հարյուր միլիոնից ավելի եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում սեփական երկրպագուների զայրույթն առաջացրած «Ինտերը» պատրաստվում է փոխելու գլխավոր մարզչին: Դիեգո Սիմեոնեի հետ վերջնական համաձայնության չգալուց հետո միլանցիներն աչք են տնկել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի վրա՝ պատրաստ լինելով արգենտինացուն տարեկան տասը միլիոն եվրո վճարելու: Գործարքը կայանալու դեպքում միլանյան ակումբը հարկադրված կլինի հինգ միլիոնով էլ «սնանկանալ»: Այն, որպես փոխհատուցում, ստիպված կլինեն տալ «Տոտենհեմին»:


Մրցաշրջանի ավարտից հետո «Սևիլիայի» գլխավորի պաշտոնը կլքի Խորխե Սամպոլին, որն Արգենտինայի հավաքականը ղեկավարելու առաջարկ է ստացել: Թե նրան ով կփոխարինի, առայժմ գաղտնի է պահվում:
Կարիերան «Բարսելոնում» շարունակելու մտածմունքների մեջ է Անդրես Ինի եստան: Բանն այն է, որ մեկ տարուց կլրանա ակումբի հետ նրա ունեցած պայմանագիրը, իսկ այն երկարաձգելու մասին խոսակցությունները դեռևս հաստատում չեն ստանում: Ի դեպ, մրցաշրջանի ավարտից հետո խոշոր փոփոխություններ են սպասվում «Բարսելոնում», սակայն դրանց շուրջ խոսակցությունն առկախենք մինչ տրանսֆերային ամառային պատուհանի բացումը:
Եվ վերջինը: Հայտնի է դարձել, որ Արսեն Վենգերը ևս մեկ տարի կշարունակի գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ